ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս

Իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս
13.09.2025 | 19:22

Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում ա հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում ա նոր սպասումով։ Ձմեռը գալիս ա՝ գարնանն ենք սպասում, ամառը գալիս ա՝ աշնանն ենք սպասում։ Մի սպասումը դեռ չավարտած, նոր սպասում ենք սկսում սպասել։ Հազար տարի առաջ ենք ծնվել, բայց դեռ սպասում ենք, որ ծնվենք, մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել՝ ա՛յ, սրանից հետո վերջապես կսկսեմ ապրել, էս էլ անեմ ու կսկսեմ ապրել, իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս․․․

Առանց նկատելու ապրում ենք մեր սիրելիների հետ, հետո երկինք ենք ճանապարհում ու սկսում ենք սպասել, թե երբ ենք նորից հանդիպելու։ Ձանձրույթի դեմ պայքարելով ապրում ենք մեր կյանքը, ինչ ունայն աղմուկ ասես հնարում ենք, որ ժամանակը սպանենք, իսկ հետո սպասում ենք, որ ինչ-որ հրաշքով վերադառնալու են անցած տարիները, որ նորից պայքարենք ձանձրույթի դեմ։

Մինչև գալիս ա միակ սպասումը՝ էն վերջինը, որին չի հաջորդում սպառված սպասման հիասթափությունը։

Ուշադրությու՛ն, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ դրախտի ընդունարան։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ